Amazon-ը գաջեթ է մշակում մարդկային հույզերը պարզելու համար. Bloomberg
Amazon ընկերությունը մշակում է ձայնային օգնականով դյուրակիր սարք, որը կարող է որոշել մարդկային հույզերը: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը, որին հասանելի են դարձել կորպորացիայի ներքին փաստաթղթերը:
Դրանցում նշվում է, որ խոսքն «առողջության համար ձեռքի գաջեթի» մասին է՝ ներսարված միկրոֆոնով, որը կարող է տիրոջ հուզական վիճակը որոշել նրա ձայնի հնչերանգով: Սարքը կկարողանա տիրոջը խորհուրդ տալ, թե ինչպես առավել արդյունավետ կերպով փոխգործակցել մյուս մարդկանց հետ, նշում է Bloomberg-ը: Գաջեթն աշխատելու է սմարթֆոնի համար հավելվածի հետ միասին:
Ներկայում անցկացվում է սարքի բետա-թեստավորում, նշում է գործակալությունը: 2017 թվականին կորպորացիան այն համակարգի պատենտ է ձեւակերպել, որը կարող է վերլուծել մարդկային ձայնի նմուշները եւ որոշել տարբեր հուզական վիճակները: Bloomberg-ը կարծում է, որ հենց այդ համակարգն է օգտագործվելու նոր սարքը մշակելիս:
Amazon-ը հրաժարվել է մեկնաբանություններից՝ ի պատասխան գործակալության հարցման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: