
McDonald’s-ը Շվեդիայում աշխարհի ամենափոքր ռեստորանն է կառուցել մեղվի փեթակի տեսքով

Մեղուների համաշխարհային օրվան ուշադրություն հրավիրելու համար «Նորդ ՎՎԲ» գովազդային բյուրոն, որն աշխատում է McDonald’s ընկերության հետ, կառուցել է փոքրիկ տնակ արագ սննդի ռեստորաններից մեկի տեսքով, որն իրականում մեղվի փեթակ է եւ ստացել է McHive («ՄակՀայվ», բառացիորեն՝ «ՄակՓեթակ») անվանումը: Այդ մասին հայտնել է «Ռեզյումե» հրատարակությունը:
McHive-ն աշխարհում ամենափոքր ռեստորանն է եւ, ստեղծողների մտահղացմամբ՝ կոչված Է դառնալու «իսկական երկրային դրախտ մեղուների համար»: Մեղուների այդ McDonald’s-ը կարող Է տեղավորել մի քանի հազար մեղու: Այդ գաղափարը բացառապես շվեդական է, եւ այժմ McDonald’s-ը մտադիր է թագավորությունում այդպիսի տնակներ կառուցել իր մի շարք հաստատությունների տանիքներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: