
Դդումով հայկական շիլա՝ «Դդմաքաշովի»

Բաղադրիչներ
1. Դդում – 750 գ
2. Կաթ – 1.5 բաժակ
3. Բրինձ – 1/2 բաժակ
4. Յուղ – 4 ճ/գ
5. Շաքարավազ – 1 ճ/գ
6. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Դդմի կեղևը և միջուկը հեռացնել, կտրատել, տեղավորել կաթսայի մեջ և լցնել տաքացրած կաթը:
2. Ավելացնել կիսաեփ բրինձը, յուղը, շաքարավազը, խառնել:
3. Կաթսան կափարիչով փակել և եփել շիլան՝ մինչև դդմի պատրաստ լինելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը