Կաննի փառատոնում կինոքննադատների վարկանիշը գլխավորել է Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմը. Screen
Իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Ցավ եւ փառք» ֆիլմը ներկայում գլխավորում է կինոքննադատների վարկանիշը Կաննի փառատոնում: Այդ մասին վկայում են այն տվյալները, որոնք հրապարակվել են Screen ամենօրյա հանդեսում:
Կինոքննադատների վարկանիշում Ալմոդովարի կինոնկարն ստացել էր 3,3 բալ: Ֆիլմը ներկայացնում է կյանքի ու արվեստի մասին խորհրդածող կինոռեժիսորի պատմությունը: Ժապավենում նկարահանվել են Անտոնիո Բանդերասը եւ Պենելոպա Քրուսը:
Կաննում Ալմոդովարը մրցանակներ է ստացել երկու անգամ՝ լավագույն ռեժիսուրայի (1999 թ.) եւ լավագույն սցենարի (2006 թ.) համար: Կինոքննադատների ցուցակի երկրորդ տեղում սենեգալյան ծագմամբ ֆրանսիացի ռեժիսոր Մատի Դիոպի «Ատլանտիկա» աշխատանքն է: Վարկանիշի հաջորդ դիրքում իսպանացի ռեժիսոր Դյաո Ինանյայի «Վայրի սագերի լիճը» ֆիլմն է՝ 2,6 բալով:
Վարկանիշում ամենացածր գնահատականը (2,2 բալ) ստացել է ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Մեռյալները չեն մահանում» ֆիլմը: Կինոնկարը բացել է Կաննի 72-րդ փառատոնը, որն այս տարի կշարունակվում է մինչեւ մայիսի 25-ը:
Փառատոնի գլխավոր մրցանակի համար պայքար է մղում 21 ֆիլմ, որոնց կեսից ավելին ներկայացնում է Եվրոպան, չորս կինոնկար ներկայացվել է Հյուսիսային Ամերիկայից, երեքը՝ Ասիայից եւ մեկական՝ Լատինական Ամերիկայից ու Աֆրիկայից: Այս տարի մրցույթի ժյուրին գլխավորել է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: