
Կրիշտիանու Ռոնալդուի հերթական թանկարժեք ձեռքբերումը

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավտոտնակը համալրվել է:
34-ամյա պորտուգալացին ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է ֆուտբոլիստը McLaren Senna-ով մուտք գործում Թուրինի իր տան ավտոտնակ:
https://www.instagram.com/p/Bx2IXW2oxtg/?utm_source=ig_web_copy_link
McLaren Senna-ն ունի 800 ձիաուժ: Ինչպես հաղորդում է A Bola-ն, այն արժե մոտ 1 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը