Բաժիններ՝

Ռամոսը մտածում է «Ռեալից» հեռանալու մասին

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ ակումբից:

Ըստ El Chiringuito-ի լրագրող Խուանֆե Սանսի տեղեկությունների՝ իսպանացին մտածում է թիմից հեռանալու մասին: Ռամոսը ցանկանում է խաղալ բարձր մակարդակում, նրան դուր չեն գալիս որոշ բաներ, որոնք տեղի էին ունենում ակումբում նախորդ մրցաշրջանում:

Նրան վաղուց հետևում են «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն, որոնք մերժումներ են ստանում, բայց ինչպես հաղորդում է Marca-ն՝ ամեն ինչ կարող է փոխվել:

Ռամոսը դեռ չի հայտնել իր մտքերն այս կապակցությամբ, այնպես որ, «Ռեալում» չգիտեն նրա մտադրությունների մասին, բայց ենթադրում են, որ նա իսկապես կարող է հեռանալ ակումբից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս