Բաժիններ՝

Բրազիլիայի բնակչուհին երկրում առաջինը կամուսնանա ինքն իր հետ

Բրազիլիայի բնակչուհին կդառնա երկրում առաջին կինը, որը կամուսնանա ինքն իր հետ: Այդ մասին հայտնել է Estado de Minas տեղական հրատարակությունը:

Արարողությունը պետք է կայանա մայիսի 26-ին Բրազիլիայի արեւելքում գտնվող Բելու-Օրիզոնտի քաղաքում եւ հեռարձակվելու է սոցիալական ցանցերում 38-ամյա նորապսակի էջերում:

«Բազմաթիվ կանայք են երազում են ամուսնանալ՝ հարսանեկան զգեստով զուգված, «սոլոգամ» հարսանիքն այդպիսի հնարավորություն տալիս է, եւ կինը դրա համար զուգընկերոջ կարիք չունի:

Իր նկատմամբ սերը մարդու ամենաանկեղծ սերն է»,-հայտարարել է Ժուսարա Դուտրա Կոտուն: Թեեւ Բրազիլիայում չի կատարվում նման ամուսնությունների պաշտոնական գրանցում, Կոտուն պլանավորում է, որ մայիսի 26-ին իրեն՝ ճերմակ զգեստով, դեպի մինչեւ խորան կուղեկցի 21-ամյա դուստրը, իսկ արարողությունը կանցկացնի ընկերուհին:

Ինքն իր հետ մատանիների փոխանակման փոխարեն Կոտուն պատրաստվում է դաջվածք անել թիթեռի թեւերով կնոջ տեսքով, որը պետք է դառնա անկախության խորհրդանիշը: Կոտուն ընդգծում է, որ հարսանիքից հետո էլ կշարունակի ազատորեն շփվել այլ մարդկանց հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031