
Տիմատին երկրպագուներին է ներկայացրել Հայաստանում նկարահանած տեսահոլովակը

Հայտնի ռեփեր Տիմատին իր երգարվեստի սիրահարների լայն շրջանակի դատին է հանձնել իր և երգչուհի Նազիմայի «Չի կարելի» (Нельзя) երգի տեսահոլովակը, որի նկարահանումներն իրականացվել են Հայաստանում:
Նկարահանումները տեղի են ունեցել «Էրեբունի» բժշկական կենտրոնում, Երևանի փողոցներում, Սևանում և Հայաստանի այլ տեսարժան վայրերում:
Տեսահոլովակում նկարահանվել են հայազգի դերասաններ Լևոն Հարությունյանը, Կարինե Ոսկանյանը, Արտաշես Մխիթարյանը, Գևորգ Գրիգորյանը, Վաչե Երիցյանը, Դավիթ Սարգսյանը և այլք:
Նոր տեսահոլովակը երգչի «YouTube» պաշտոնական էջում հրապարակվել է մայիսի 23-ին և արդեն 250 740 դիտում ունի ու 1826 մեկնաբանություն: