Բաժիններ՝

Apple-ը վերստին գլխավորել է Forbes-ի ամենաթանկ բրենդների վարկանիշը

Apple ամերիկյան ընկերությունը իններորդ տարին անընդմեջ, Forbes-ի վարկածով, գլխավորում է ամենաթանկ բրենդների վարկանիշը, նրա բրենդի արժեքը գնահատվում է 205,5 մլրդ դոլար: Այդ մասին հայտնել է հրատարակությունը:

Apple-ն արդեն իններորդ տարին անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենաթանկ բրենդների ամենամյա վարկանիշը: Տեխնոհսկայի բրենդն արժե 205,5 մլրդ դոլար, ինչը 12 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: Բացի այդ, պատմության մեջ առաջին անգամ բրենդի գնահատումըը հաղթահարել է 200 մլրդ դոլարի նշագիծը»,-ասված է հաղորդագրության մեջ: Բացի Apple-ից, առաջատարների եռյակում տեղ են գտել տեխնոլոգիական սեկտորի Google, Microsoft, Amazon եւ Facebook ընկերությունները:

Google բրենդը գնահատվել է 167,7 մլրդ դոլար, ինչը 27 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարի: Microsoft բրենդի արժեքը կազմել է 125,3 մլրդ դոլար (+20 տոկոս): Amazon-ը 2019 թվականին հինգերորդ տեղից բարձրացել է չորրորդ տեղ. Forbes-ը բրենդը գնահատել է 97 մլրդ դոլար, ինչը 37 տոկոսով բարձր է անցյալ տարվա գնահատումից:

Միակ ՏՏ-բրենդը, որը վերջին տարվա ընթացքում նվազեցրել է արժեքը, Facebook-ն է, որը չորրորդ դիրքից տեղափոխվել է հինգերորդ հորիզոնական: Թոփ-10-ից միայն այս բրենդի արժեքն է ընկել 10 տոկոսով՝ մինչեւ 88,9 մլրդ դոլար: Facebook-ի ակտիվ օգտատերերի թիվն ընթացիկ տարում հասել է 2,4 միլիարդի, բայց սոցցանցի բրենդի համբավը տուժել Է անձնական տվյալների պաշտպանության եւ ֆեյքային նորությունների շուրջ սկանդալների պատճառով, գրում է հրատարակությունը:

ՏՏ-շուկայի սահմաններից դուրս ամենաթանկ բրենդը դարձել է Coca-Cola-ն, որը գնահատվել է 59,2 մլրդ դոլար (3 տոկոսով ավելի, քան անցյալ տարի): Ընդհանուր վարկանիշում Coca-Cola-ն վեցերորդ հորիզոնականում է:

Վարկանիշում տեղերի մեծամասնությունն զբաղեցրել են ամերիկյան ընկերությունները (56 բրենդ), այնուհետեւ ցուցակում գալիս են Գերմանիան (11 բրենդ), Ֆրանսիան (յոթ բրենդ) եւ Ճապոնիան (վեց բրենդ): Ընդամենը հանրագումարային վարկանիշում տեղ են գտել 16 երկրների բրենդներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս