
Քվենտին Տարատինոն պատմել է, թե ինչու է ամուրի մնացել մինչև 55 տարեկանը

Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարատինոն, որը Կաննի կինոփառատոնում ներկայացրել է «Մի անգամ… Հոլիվուդում» նոր ֆիլմը, պատմել է, թե ինչու չի ամուսնացել մինչեւ 55 տարեկանը։
«Մի անգամ… Հոլիվուդում» կինոնկարի պրեմիերան կայացել է նախօրյակին Կաննում: Տարանտինոյի նոր աշխատանքը դիմավորել են երկարատեւ օվացիաներով: Մայիսի 22-ին ֆիլմի աստղերը՝ Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Մարգո Ռոբին եւ ռեժիսորն ինքը շփվել են լրագրողների հետ:
«Ես ամուսնացել եմ կես տարի առաջ: Իմ կինը նստած է ձեր առջեւ: Ավելի վաղ ամուսնանալ չեմ պլանավորել, բայց հիմա հասկանում, թե ինչու. ես պարզապես սպասում էի հանդիպել իդեալական կնոջ»,- ասել է Տարանտինոն իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Այս տարվա մարտին լրացել է նրա 56 տարին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: