
Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր է դարձել օմանցի գրող Ջոխա Ալհարթին

Հեղինակավոր Միջազգային Բուքերյան մրցանակի 2019 թվականի դափնեկիր է դարձել օմանցի գրող Ջոխա Ալհարթին: Այդ մասին հաղորդվում է մրցանակի կազմկոմիտեի կայքում: Գրողը մրցանակին արժանացել է «Երկնային մարմիններ» վեպի համար:
Նշվում է, որ 50 հազար ֆունտ ստեռլինգ կազմող մրցանակը, «որը գնահատում է ամբողջ աշխարհում թարգմանված գեղարվեստական գրականության լավագույն աշխատանքները», հավասարապես բաժանվել է Ալհարթիի եւ թարգմանիչ Մերիլին Բուտի միջեւ:
«Ջոխա Ալհարթին առաջին կին վիպասանն է Օմանից, որի գիրքը թարգմանված է անգլերեն, Պարսից ծոցի երկրներից մրցանակն ստացած առաջին հեղինակը»,- ասվում է մրցանակի կայքում: Նշվում է, որ Ալհարթին եւս երկու վեպերի, կարճ պատմվածքների երկու հավաքածուների եւ երեխաների համար գրքի հեղինակ է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: