
Կաննում առաջին անգամ կանցկացվի բլոգերների պարգևատրման՝ աշխարհում առաջին արարողությունը

Մայիսի 24-ին Կաննում առաջին անգամ կանցկացվի World Bloggers Awards-ի պարգեւատրման արարողությունը, որտեղ կհայտարարվեն աշխարհի լավագույն եւ ազդեցիկ բլոգերները: Martinez հյուրանոցում կազմակերպվող միջոցառմանը ներկա են լինելու աշխարհի ամենահաջողակ բլոգերները՝ տարբեր բնագավառներից՝ նորաձեւությունից մինչեւ քաղաքականություն։
Ընդամենը բլոգերներին կպարգեւատրեն 22 տարբեր անվանակարգերում: Միջոցառման հեդլայները կդառնա Ջանլուկա Վակին, որը Ցանցում ավելի հայտնի է «պարող միլիոնատեր» անունով: Արարողության կազմակերպիչներն ակնկալում են, որ իրենց կուռքերի էջերում ուղիղ եթերով իրադարձություններին կհետեւեն շուրջ 100 մլն հանդիսականներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: