
ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով իրականացնում է նախնական ուսումնասիրություն

Ի պատասխան մի շարք հարցումների ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։
Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։ Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում:
ՀՀ սահմանադրական դատարան