«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության վերաբերյալ սցենարը կանխատեսել էի քայլ առ քայլ»
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության վերաբերյալ սցենարը կանխատեսել էի քայլ առ քայլ:
Ամիսներ առաջ կնխատեսել էի այն սցենարը, որն երեկ շրջանառվեց ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդում:
Այն ժամանակ հարցազրույցում ասել էի.
«Հայաստանն ի վերջո ստիպված է լինելու կողմ քվեարկել գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի նշանակմանը։ Ուստի ճիշտ կլինի, որ հայկական կողմն ընդունի նրան և հայտարարի դրա մասին՝ պայմանով, որ նոր գլխավոր քարտուղարի լիազորություններն ուժի մեջ մտնեն այն օրվանից, երբ պիտի ավարտվեր Խաչատուրովի պաշտոնավարման ժամկետը։
Հայաստանը վերջիվերջո կողմ քվեարկելու է Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը և չի կարող այլ կերպ լինել, որովհետև Հայաստանը չի կարող պարալիզացնել ՀԱՊԿ-ի աշխատանքները։ Եվ դա հասկանում թե՛ Մինսկում, թե՛ Մոսկվայում և թե՛ Երևանում։
Այո, Հայաստանը պետք է կողմ քվեարկի Զասի թեկնածությանը, բայց վերապահումով, իր սկզբունքային դիրքորոշումից ետ չքաշվելով՝ պնդի, որ այդ որոշումը և նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է ուժի մեջ մտնի այն օրվանից, երբ ավարտվելու էր Խաչատուրովի պաշտոնավարման ժամկետը։
Դա կլիներ շատ էֆեկտիվ քայլ։ Մի կողմից՝ չէինք պարալիզացնի ՀԱՊԿ-ի աշխատանքը, կազմակերպությունը կունենար գլխավոր քարտուղար և իր բնականոն գործունեությունը կշարունակեր կատարել, իսկ մյուս կողմից էլ՝ չէինք նահանջի մեր սկզբունքային դիրքորոշումից»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության վերաբերյալ սցենարը կանխատեսել էի քայլ առ քայլ: Ամիսներ առաջ կանխատեսել էի այն…
Gepostet von Suren Sargsyan am Mittwoch, 22. Mai 2019