
Մեղադրանք է առաջադրվել Լևոն Երանոսյանի տղային ու փեսային. «Փաստինֆո»

ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։
Նրա խոսքով` մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ-ի 118-րդ հոդվածի` ծեծի հատկանիշներով։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` մեղադրյալները Լևոն Երանոսյանի տղան ու փեսան են։
Ավելի վաղ հայտնել ենք, որ այս գործը հարուցվել է ապրիլի 30-ին, և Լեւոն Երանոսյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: