Իրավաբանական հանրույթը, մեղմ ասած, համաձայն չէ Փաշինյանի դիրքորոշման հետ. Արթուր Ղազինյան. «Փաստինֆո»
Ես կարծում եմ՝ Փաշինյանը փորձեց այս իրավիճակից առավելագույնս օգտվել, և մի կրակոցով 2-3 նապաստակ խոցել: «Փաստինֆո»-ի թղթակից հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ին հնչեցրած հայտարարություններին,:
«Դա, իհարկե, իրեն չհաջողվեց, որովհետև չկարողացավ գոնե ինձ և իրավական հանրույթին համոզել, որ դատավորները բոլորը պետք է ենթարկվեն վեթթինգի, որ անցումային արդարադատությունը Հայաստանում անհրաժեշտություն է»,- ասաց Ղազինյանը:
Նա նշեց, որ իրավաբանական հանրույթը մեղմ ասած այնքան էլ համաձայն չէ Փաշինյանի դիրքորոշման հետ:
«Կարծիք կա, որ Հայաստանում դատական համակարգի նկատմամբ վստահությունը շատ ցածր է: Ես հավաստիացնում եմ, որ Հայաստանում այդպիսի փաստ իրականում գոյություն չունի»,-ընդգծեց Ղազինյանը:
Կուսակցության նախագահը փաստեց, որ դատարանները գերծանրաբեռնված են գործերով, և եթե մարդիկ չվստահեին դատարանին, ապա դատարան չէին դիմի:
Նրա խոսքով, դատարանը եղել, մնում և մնալու է վեճերը կարգավորող, կոնֆլիկտները հարթող, արդարադատություն իրականացնող մարմին, որին վստահում են քաղաքացիները:
«Ցանկացած փորձ հայտարարելու, որ Հայաստանում դատական համակարգը վստահություն չունի, առնվազն սաբոտաժ է հայկական պետականության կարևորագույն ճյուղի դատական իշխանության նկատմամբ»,-ասաց Ղազինյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: