Բաժիններ՝

Մաթեմատիկայի բնագավառում Աբելյան մրցանակը հանձնվեց Քարեն Ուլենբեքին

Նորվեգիայի Հարալդ Հինգերորդ թագավորը մայիսի 21-ին մաթեմատիկայի գծով 2019 թվականի Աբելյան մրցանակը հանձնել է ամերիկացի պրոֆեսոր Քարեն Ուլենբեքին: Հեղինակավոր պարգեւի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Օսլոյի Համալսարանի արարողությունների դահլիճում: Այն հեռարձակել է բուհի կայքը:

Նորվեգիայի գիտությունների ակադեմիան մրցանակն Ուլենբեքին էր շնորհել մարտին: Ամերիկուհին դարձել է պարգեւի դափնեկիր առաջին կինը, որը հաճախ անվանում են մաթեմատիկայի գծով Նոբելյան մրցանակ: Ակադեմիայի որոշման մեջ նշվում է 76-ամյա Ուլենբեքի աշխատությունների ազդեցությունը վերլուծության, երկրաչափության եւ մաթեմատիկական ֆիզիկայի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս