Տիգրան Ավինյանը մասնակցել է Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությանը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությանը: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը լուսանկար է հրապարակել:

«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն, ի թիվս 50 օտարերկրյա պատվիրակությունների, մասնակցեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությանը»,- գրել է դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031