Հենց հիմա համապատասխան դիմում եմ պատրաստում՝ Գլխավոր դատախազին ներկայացնելու համար. փաստաբան. «Փաստինֆո»

«Հենց հիմա համապատասխան դիմում եմ պատրաստում՝ Գլխավոր դատախազին ներկայացնելու համար»,-քիչ առաջ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը. «Մենք դիմում ենք, որպեսզի նա համապատասխան գնահատականի արժանացնի քաղաքացիների կողմից կատարված գործողությունները, որովհետեւ քիչ առաջ արձանագրեցինք, որ քաղաքացիները խոչընդոտում են փաստաբանների գործունեությանը, իսկ դա քրեորեն պատժելի արարք է»։

Բանն այն է, որ փաստաբանը փորձել է մուտք գործել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ իր պաշտպանյալ Արմեն Գեւորգյանի գործով դատական ակտ վերցնելու համար, սակայն դատարանի մուտքը արգելափակած քաղաքացիները նրան թույլ չեն տվել դա անել. «Ակտը վերաբերում էր Արմեն Գեւորգյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելով պայմանավորված՝ վերջինիս իրավունքների խախտմանը, որ օրեր առաջ արձանագարվել էր դատարանի կողմից։ Մենք դատարանի հետ պայմանավորվածություն ունեինք, որ երկուշաբթի դատական ակտը պատրաստ է լինելու, եւ ես կարող եմ գալ առձեռն, վերցնել»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս