
Ադամյանը վերջին հանդիպումն է անցկացրել «Յան Ռեգենսբուրգ»-ի կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը վերջին հանդիպումն է անցկացրել երկրորդ Բունդեսլիգայում:
Ադամյանի դեռևս ներկայիս ակումբը՝ «Յան Ռեգենսբուրգ»-ը, վերջին տուրում մրցում էր «Սանդհաուսեն»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և արժանացավ դեղին քարտի:
«Յան Ռեգենսբուրգ»-ը 2018/19 մրցաշրջանում երկրորդ Բունդեսլիգայում գրավեց 8-րդ տեղը:
Սարգիս Ադամյանը հաջորդ մրցաշրջանում արդեն հանդես կգա առաջին Բունդեսլիգայում՝ «Հոֆենհայ»-ի կազմում: