«Եկել եմ ասելու, որ սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով՝ դուխով». Վարչապետն մի քանի րոպեով այցելեց Կենտրոնի դատարանի մոտ հավաքվածներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոն և Նորք Մարշ ընդանուր իրավասության դատարան։
Դատարանի մուտքը փակած քաղաքացիները նրան դիմավորեցին «Նիկոլ վարչապետ», «Արդարություն» վանկարկումներով։
Վարչապետը լրագրողների հարցերին չպատասխանեց՝ միայն դիմելով հավաքվածներին, նշեց. «Ժողովուրդ, շա՞տ եք թրջվել, այն ինչ ունեմ ասելու, ժամը 12։00-ին ասելու եմ։
Շնորհակալություն եմ հայտնելու այն հայրենակիցներին, որոնք հետևել են իմ կոչին։ Եկել եմ ասելու, որ սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով՝ դուխով»,- ասաց վարչապետը։
Զվարթ Խաչատրյան