Մխիթար Հայրապետյանը պնդում է՝ բողոքի ակցիային մասնակցում է սադրանքներ թույլ չտալու նպատակով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը և նույն խմբակցության մի քանի պատգամավորներ այս պահին միացել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի մուտքը փակող քաղաքացիներին։

Լրագրողների հետ զրույցում Մխիթար Հայրապետյանը վստահեցրեց, որ դատարանի մոտ է եկել բացառապես հնարավոր սադրանքներից քաղաքացիներին զերծ պահելու համար։

«Ուղիղ եթերում տեսա, որ մեր քաղաքացիները հավաքված են Նոր Նորքի դատարանի առաջ: Հաշվի առնելով բոլոր ռիսկերը, որ կարող են լինել որոշակի սադրանքներ, հույս ունեմ, որ իմ ներկայությամբ կկարողանամ քաղաքացիներին զերծ պահել սադրանքներից։ Ինչպես երեկ երեկոյան վարչապետը նշեց, այս ակցիան բացառապես պետք է լինի ոչ բռնի, խաղաղ գործողությունների տրամաբանության մեջ»,- ասաց Մխիթար Հայրապետյանը և հորդորեց սպասել վարչապետի հայտարարությանը, որտեղ մանրամասն կնշվի ակցիայի բուն նպատակի և առհասարակ դատական համակարգի առողջացման պատկերացումների մասին։

Նա հրաժարվեց պատասխանել այլ հարցերի։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031