«Ինչ էլ հայտարարի Նիկոլը՝ այս քայլը արդարացված չեմ համարում»
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ էլ հայտարարի Նիկոլը՝ այս քայլը արդարացված չեմ համարում:
Կար ու հիմա էլ կա, ինքը անձամբ և իր դաշինքը ունեն շատ, շատ մեծ իշխանություն երկրում իրավական ճանապարհով լրջագույն փոփոխություններ իրականացնելու: Նրանք դա չեն անում, գործադիրը շուրջ մեկ տարի, իսկ օրենսդիրը շուրջ հինգ ամիս: Նրանք նախընտրում են շարունակաբար գնալ հակաիրավական ճանապարհով, իսկ նման գործելավոճը հակապետական է:
Ես սատարել եմ հեղափոխությանը պետությունը ՀՀԿ և այլոց ուզուռպացիայից ազատելու և պետականություն կառուցելու համար, այլ ոչ թե անհեռատես մեկի հետևից գնալու նպատակով և իշխանության ուզուռպացիան այլ անձի կամ ուժի հանձնելու:
Իմ քայլի մի շարք պատգամավորներ, երբ հիմա կոչեր են անում ժողովրդին դուրս գալ փողոց հեղափոխության թեժ օրերին տաք ու վախվորած նստած էին ինչ-որ տեղ, իսկ, երբ իշխանություն ունեն հեղափոխական են խաղում: Անցավ հեղափոխությունը, խելքի եկեք և գործ արեք, առանց այն էլ քաոսի մեջ ենք ապրում: Հիշեք, որ այս ամենի հետևանքների պատասխանատվության կրողը նաև դուք եք, ոչ միայն ռոմանտիկ և պետական կառավարումը ձախողած հեղափոխական վարչապետը:
Աստված պահապան մեր պետությանը»:
Ինչ էլ հայտարարի Նիկոլը այս քայլը արդարացված չեմ համարում:Կար ու հիմա էլ կա, ինքը անձամբ և իր դաշինքը ունեն շատ, շատ…
Gepostet von Hovhannes Avetisyan am Sonntag, 19. Mai 2019