«Մեքենաս պատահական անսարքացավ Սևանի դատարանի դատավորների մուտքի դարպասների մոտ». Հայկ Սարգսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Մեքենաս պատահական անսարքացավ Սևանի դատարանի դատավորների մուտքի դարպասների մոտ))»:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, ոչ պատրաստվում է պաշարել մարզի բոլոր դատարանները՝ տեղադրելով նաև դատարանների հասցեները. «Գեղարքունիքի մարզի հպարտ քաղաքացիներ, վաղը (մայիսի 20-ին:- խմբ.) 8։30-ից սկսած պաշարում ենք մարզի բոլոր դատարանները։

Կամավորներին խնդրում եմ դատարանի մոտ հավաքված մեր քաղաքացիներին ապահովել ջրով և սննդով»։

https://www.facebook.com/photo.php?fbid=10216983220345467&set=a.10203598252289631&type=3&theater

Տեսանյութեր

Լրահոս