«Ես այդպես չէի վարվի. մնացածը` հետո». Գևորգ Պետրոսյանը` վարչապետի` վաղվա ակցիային չմիանալու մասին
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Գևորգ Պետրոսյանն այսօր արդեն իսկ իր ֆեյսբուքյան գրառումներով խստորեն դատապարտել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վաղը` առավոտյան 8.30-ից Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը փակելու կոչն ու ժողովրդին դիմել հետևյալ խնդրանքով.
«Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ վաղը դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և չներգրավվել դատական համակարգը ոչնչացնող գործընթացների մեջ:
Հիշեք, հակառակ դեպքում կանգնելու ենք քաղաքացիական պատերազմի իրական առջև, ինչին հաջորդելու է պետականության սասանումը…
Խնդրում եմ լինել ողջամիտ…»:
168.am-ի այն հարցին, թե ինչ տպավորություն ստացավ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հեռարձակումից, հատկապես, երբ վարչապետն ասաց, որ ինքը չի մասնակցելու վաղվա ակցիային, իր կաբինետից է հետևելու պրոցեսներին, ու արդյոք դրանով պատասխանատվության բեռը չի՞ դրվում, ժողովրդի վրա, Գևորգ Պետրոսյանն ասաց. «Ես այդպես չէի վարվի. մնացածը` հետո»: