«Եվրոպայի խորհուրդը սարսափած է». Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Անսալով ՀՀ վարչապետի կոչին եվրոպական երկրների ողջ հայությունը օդանավերով, գնացքներով, ավտոբուսներով, ավտոմեքենաներով, հեծանիվներով, նաև հետիոտն շարժվում են դեպի Ստրասբուրգ՝ առավոտյան ժ․ 8.30 շրջափակելու Մարդու Իրավունքների ԵՎրոպական դատարանի բոլոր մուտքերը, թույլ չտալով որևէ դատավորի, կամ այլ աշխատակցի մուտքը դեպի դատարանի շենք։ Ըստ վերջին լուրերի Երևանից տասնյակ չարտերային չվերթներ, այդ թվում կառավարական օդանավը նույնպես հարյուրավոր դուխով քաղաքացիների տեղափոխում է Ստրասբուրգ, մասնակցելու ՄԻԵԴ-ի շրջափակմանը»։