Թաիլանդում շան օգնությամբ փրկվել է թաղված նորածինը
Թաիլանդի հյուսիս-արեւելքում շան օգնությամբ փրկվել է թաղված նորածինը: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը: Պինգ Պոնգ անունով շան տերը դաշտում զբոսնելիս նկատել է, որ կենդանին սկսել է տարօրինակ հաչել և քանդել հողը: Շան տերը մոտեցել է և նկատել նորածին երեխայի ոտք: Դուրս բերելով երեխային՝ տղամարդը նրան շտապ հասցրել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները առաջին օգնություն են ցույց տվել, զննել և եկել եզրակացության, որ նա չունի լուրջ վնասվածք:
Տղամարդու խոսքով, ապշեցրել է Պինգ Պոնգի քայլը: «Նա հերոս է, որովհետև փրկել է նորածին տղայի կյանքը»,-ասել է նա:
Աղջկա հայրը հայտարարել է, որ պատրաստ է վերցնել թոռնիկին, սակայն ներկայում երեխայի հետ կապված հարցերը կարգավորում են սոցիալական աշխատողները: