Բաժիններ՝

Նշվել են ամառվա ամենասպասված ֆիլմերը

Complex պորտալը կազմել է 2019 թվականի ամառվա ամենասպասված ֆիլմերի ցուցակը: Առավել կարեւոր կինոնկարների ցանկում, որոնք կցուցադրվեն մայիսին, ներառել են «Ջոն Ուիքի» երրորդ մասը, «Վառվի՛ր, վառվի՛ր պայծառ» թրիլլերը, Օլիվիա Ուայլդի «Կրթություն» առաջին լիամետրաժ կինոն եւ «Մա» սարսափֆիլմը։

Հունիսին լրագրողները խորհուրդ են տալիս են դիտել այնպիսի ժապավեններ, ինչպիսիք են՝ «Իքս մարդիկ. թուխ Ֆենիքսը», «Սեւազգեստ մարդիկ. ինտերնեշնլ», «Շաֆթ», «Մեռածները չեն մահանում» եւ «Մանկական խաղեր» կինոնկարները: Բացի այդ, ցուցակում տեղ է գտել «Խաղալիքների պատմությունը» մուլտֆիլմի չորրորդ մասը, որի համաշխարհային պրեմիերան պլանավորված է հունիսի 21-ին: Հուլիսին կցուցադրվեն Արի Ասթերի «Արեւադարձ» աշխատանքը, «Սարդ-մարդը. տնից հեռու» գերհերոսական ֆրանշիզայի շարունակությունը, «Առյուծ արքայի» ռեմեյքը եւ Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» նոր նախագիծը:

Օգոստոսի առավել շատ սպասվող ֆիլմերի թվում հայտնվել են «Ֆորսաժ. Հոբս եւ Շոու» եւ «Լավ տղաներ» ժապավենները: Ցուցակում նաեւ տեղ է գտել «Նա 2» հորորը, որը էկրան կբարձրանա սեպտեմբերին: 2018 թվականի դեկտեմբերին The Guardian թերթն ընտրել էր 2019 թվականի 50 ամենասպասված ֆիլմերը: Վարկանիշի առաջատարների եռյակում հայտնվել են Մայքլ Ուինթերբոթոմի «Ժլատություն», Ֆրենսիս Լիի «Ամոնիտ» եւ Քեն Լոուչի «Ների՛ր, մենք ձանձրանում էինք» ֆիլմերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս