Բաժիններ՝

Քունսի «Ճագար» քանդակը 91,1 մլն դոլարով վաճառվել է Christie՚s-ի աճուրդում

Ամերիկացի նկարիչ Ջեֆ Քունսի «Ճագար» քանդակը 91,1 միլիոն դոլարով վաճառվել է Christie՚s-ի աճուրդում: Այս ցուցանիշը ռեկորդային է այժմ ապրող նկարչի համար: Այդ մասին հաղորդվում է Twitter-ում աճուրդային տան պաշտոնական էջում:

«Ջեֆ Քունսի «Ճագարը»՝ Նյուհաուսի հավաքածուից, վաճառվեց 91,075 միլիոն դոլարով եւ սահմանեց աճուրդների նոր համաշխարհային ռեկորդ ներկայում ապրող նկարչի համար»,- նշված է աճուրդային տան հաղորդագրության մեջ:

Սկզբնապես քանդակը գնահատվել էր 50 – 70 միլիոն դոլար: «Ճագար» քանդակը նկարիչն ստեղծել է 1986 թվականին: Այն պատրաստված է չժանգոտվող պողպատից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031