Գերմանիայի Lilium ստարտապը հինգտեղանոց անվարորդ թռչող տաքսի է ներկայացրել
Գերմանիայի Lilium ստարտապը ներկայացրել է հինգտեղանոց ինքնավար թռչող տաքսիի նախատիպը: Ընկերությունում պնդում են, որ դա առաջին նման մշակումն է աշխարհում: Այդ մասին հայտնել է BBC-ն:
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ վերջերս նախատիպն անցել է առաջին փորձարկումները. ինքնուրույն թռել է, կախված մնացել օդում եւ վայրէջք կատարել: Ապարատը շարժման մեջ են դնում 36 էլեկտրաշարժիչներ: Մեկ լիցքավորումը բավականացնում է մեկ ժամ թռիչքի համար, որի ընթացքում այն կարող է հաղթահարել 300 կիլոմետր: Մի քանի այլ ընկերություններ արդեն փորձարկել են նման ապարատներ, բայց դրանցից ոչ մեկը երկու մարդուց ավելի չի վերցնում:
Այժմ աերոտաքսին պետք է անցնի նոր թռիչքային փորձարկումներ: Lilium-ը հույս ունի մոդելի զանգվածային արտադրությունն սկսել 20-ական թվականների կեսերին: Արդեն ինքնավար թռչող տաքսիներ են թեստավորվում Եվրոպայի Airbus ավիակոնցեռնի, ԱՄՆ-ի Uber ընկերության եւ մի քանի ստարտապների կողմից, հաղորդել է «Ինտերֆաքսը»:
Introducing the Lilium Jet. The world’s first all-electric, jet-powered five-seater air taxi.
See the full film here: https://t.co/jy4BdyPNqV
Far away has #NeverBeenCloser pic.twitter.com/YDNjYU4FRO
— Lilium (@Lilium) May 16, 2019