Սատկել է Grumpy Cat կատուն
Յոթ տարեկանում սատկել է Ցանցում «Զայրացկոտ կատու» (Grumpy Cat) մականունով հայտնի կատուն: Այդ մասին Twitter-ում հայտնել են նրա տերերը: Կենդանին սատկել է միզուղիների վարակի հետեւանքով առաջացած բարդացումներից:
«Զայրացկոտ կատվի» պատմությունն սկսվեց 2012 թվականի սեպտեմբերի 22-ին, երբ «Կատալիադիս»-ի օգտատերը Reddit-ի բլոգներում զետեղեց իր կատվի լուսանկարները, որն աչքի էր ընկնում խիստ արտասովոր արտաքնով:
Կենդանու մռութի արտահայտությունն այնպիսին է, որ թվումէ, թե նա ինչ-որ բանից դժգոհ է: Կատուն ստացել է Grumpy Cat (զայրացկոտ կամ կռվարար) անունը եւ արագորեն դարձել ամեն տեսակ մեմերի հերոս:
Կենդանու իսկական անունը Սոուս Թարդար է կամ կրճատ՝ Թարդ: Արտասովոր արտաքնի պատճառ էր դարձել գաճաճության գենը, թեեւ Թարդի ծնողներն ամենասովորական կատուներ էին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Some days are grumpier than others… pic.twitter.com/ws209VWl97
— Grumpy Cat (@RealGrumpyCat) May 17, 2019