Բաժիններ՝

Google-ն ստեղծել է թարգմանիչ, որը նմանակում է օգտատիրոջ ձայնը

Google-ը մշակել է հատուկ ալգորիթմ, որը կարող է խոսքը մի լեզվից թարգմանել մի այլ լեզվի՝ չօգտագործելով տեքստը եւ պահպանելով խոսողի ձայնը: Այս մասին հաղորդվում է ընկերության բլոգում:

«Translatotron-ը բացառում է խնդրի բաժանումն առանձին փուլերի, ինչը մի քանի առավելություն է տալիս կասկադային համակարգերի հանդեպ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նեյրոցանցը ձայնային ներանցումը կմշակի որպես սպեկտրագիր, ինչից հետո դրա հիման վրա նոր սպեկտրագիր կարտադրի առաջադրված լեզվով:

Translatotron-ը տալիս է ավելի ստույգ թարգմանություն, քան բազային կասկադային մոդելը, ինչպես նաեւ ավելի լավ է մշակում հատուկ անունները, նշել են Googl-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս