Բաժիններ՝

Airbus-ը պատրաստվում է թռչող տրանսպորտ գործարկել Փարիզում

Եվրոպայի Airbus ավիաշինական կորպորացիան համաձայնագիր է ստորագրել Փարիզի տրանսպորտի ինքնավար վարչության (RATP) հետ: Այն վերաբերում է Փարիզի տարածքում, ավելի ճիշտ քաղաքի օդային տարածությունում, Airbus-ի քաղաքային օդային տրանսպորտի ստեղծմանը վերաբերող մշակումների կիրառմանը։

Խոսքը UAM (Urban Air Mobility, «Քաղաքային օդային տրանսպորտ») ծրագրի մասին է: Ներկայում այդ ծրագրի շրջանակներում Airbus-g ստեղծում է մի ամբողջ շաք թռչող սարքեր: Այժմ կորպորացիայում մշակման փուլում է գտնվում Skyways անօդաչու թռչող ապարատը մանր բեռների, մասնավորապես, ծանրոցների առաքման համար:

Այն վայրէջք կկատարի ընդունող կայանի շենքի վրա, որտեղ ծանրոցն ավտոմատ մանիպուլյատորով կուղարկվի առանձին պահարանիկ, որի համարն ու կոդը կհաղորդվի սպասարկյալին:

Եվս մեկ նախագիծ է VOOM-ը, այն օպերատիվորեն ժամանող ուղղաթիռների, յուրատեսակ օդային տաքսու արագ պատվեր է քաղաքում առանձնացված վայրէջքային հրապարակներում: Հետագայում ընկերությունը մտադիր է ստեղծել նաեւ խոշոր մարդատար անօդաչուներ՝ չորս օդապտուտակով:

Այդ Pop Up Next ծրագիրը մշակվում է Audi ընկերության եւ Italdesign դիզայներական կենտրոնի հետ համատեղ: Մշակման փուլում է նաեւ Vahana միտեղանի անօդաչուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս