Վենետիկում, հնարավոր է, հայտնվել է Բենքսիի նոր գրաֆիտին
Վենետիկի շենքերից մեկի պատին հայտնվել է գրաֆիտի, որի հեղինակը, հնարավոր է, սթրիթ-արտ նկարիչ Բենքսին է։
Փրկարար բաճկոնով երեխայի պատկերը, որը ձեռքին ջահ է բռնել, հայտնվել է Կա՛Ֆոսկարի ջրանցքի շենքի պատին: Իտալական ԶԼՄ-ներում գրաֆիտին անվանում են «Նավաբեկության ենթարկված երեխան»:
Աշխատանքի կատարման ոճը հիշեցնում է Բենքսիի ստեղծագործությունները, թեեւ նկարիչն ինքն առայժմ չի հաստատել իր հեղինակությունը, գրում Է ANSA գործակալությունը: Որպես կանոն նա դա անում է՝ նոր աշխատանքների պատկերները զետեղելով Instagram-ի իր օգտահաշվում:
Բենքսիի ստեղծագործությունները, որն իր գործերում արծարծում է սոցիալական անհավասարության եւ իշխանությունների երկերեսանիության հարցերը, մեծ ժողովրդականություն են վայելում ինչպես ժանմանակակից արվեստի երկրպագուների, այնպես էլ հավաքորդների շրջանում:
Նկարչին մինչ այժմ հաջողվում է գաղտնի պահել իր անձը. ոչ ոքի, բացի իր մերձավոր օգնականներից, ստույգ հայտնի չԷ, թե ինչ տեսք ունի նա եւ իրականում ինչպես են կոչում նրան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: