![](/banners/BeFunky-design.jpg)
Ցուցադրվել է «Սև հայելու» հինգերորդ մասի թրեյլերը
![](https://168.am/wp-content/uploads/2019/05/974905.jpg)
Netflix սթրիմինգային ծառայությունը թողարկել է «Սեւ հայելի» սերիալի հինգերորդ եթերաշրջանի թրեյլերը: Հոլովակը հրապարակվել է YouTube-ում մայիսի 15-ին։
Նոր մասի պրեմիերան կկայանա հունիսի 5-ին: Եթերաշրջանը բաղկացած կլինի երեք Էպիզոդից, որոնցում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են՝ Էնդրյու Սքոթը («Շեռլոք»), Էնթոնի Մաքին («Վրիժառուներ. եզրափակիչ») եւ Թոֆեր Գրեյսը («70-ականների շոու» սերիալ): Հեռուստանախագծին նաեւ մասնակցել է երգչուհի Մայլի Սայրուսը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Netflix-ը թողարկել է «Բրանդաշմիգ» լիամետրաժ ֆիլմը՝ որպես «Սեւ հայելի» սերիալ-անթոլոգիայի բաղկացուցիչ մաս: Ինտերակտիվ ժապավենում հանդիսատեսին առաջարկվում էր որոշումներ ընդունել գլխավոր հերոսի փոխարեն: