Բաժիններ՝

«Աստղային պատերազմների» հաջորդ էպիզոդը նկարահանելու են «Գահերի խաղը» սերիալի ստեղծողները

«Աստղային պատերազմների» հաջորդ էպիզոդը, որը, ինչպես սպասվում է, էկրան կբարձրանա 2022 թվականին, նկարահանելու են «Գահերի խաղը» հեռուստասերիալի ստեղծողները՝ Դեւիդ Բենիոֆը եւ Դենիել Բրեթ Ուայսը: Այդ մասին հայտնել է Variety հրատարակությունը՝ վկայակոչելով Walt Disney ընկերության տնօրեն Ռոբերտ Այգերին:

«Մենք մտածեցինք, որ երեք տարին բավարար ժամանակ է ոչ միայն շունչ առնելու, այլեւ հաջորդ ֆիլմի թողարկմանը նախապատրաստվելու համար»,-հայտարարել է Այգերը: «Մենք համաձայնագիր ենք կնքել Դեւիդ Բենիոֆի եւ Դենիել Բրեթ Ուայսի հետ, որոնք հայտնի են «Գահերի խաղով», եւ հաջորդ ֆիլմը, որը մենք կթողարկենք, նրանցն է լինելու»,-նշել է տնօրենը:

Ավելի վաղ, ինչպես գրում է հրատարակությունը, Disney-ը հայտնել է, որ 2022, 2024 եւ 2026 թվականներին կթողարկվեն կինոսագայի նոր եռերգության էպիզոդները: Երեք էպիզոդներից առաջինը կնկարահանեն Բենիոֆն ու Ուայսը եւ էկրաններ կբարձրանա 2022 թվականի դեկտեմբերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031