«Չգիտեմ՝ ինչ թևերի մասին է խոսքը». Տիգրան Ավինյանը հերքում է գործադիրում թևերի գոյությունը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղյակ չէ կառավարությունում «աճող թևերի» մասին։ Այսօրվա գործադիրի նիստից հետո նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ որևէ թևեր չկան։
«Չգիտեմ՝ ինչ թևերի մասին է խոսքը։ Ինձ թվում է՝ դա նորմալ պրակտիկա է, երբ մամուլը նմանատիպ լուրեր է տարածում, և մեկ-մեկ ինձ թվում է, որ այդ լուրերը շատ ավելի հետաքրքիր են և թրենդային սերիալներից նույնիսկ ավելի մեծ ինտրիգներ են պարունակում, բայց իրականությունը մի փոքր այլ է, ես կարծում եմ՝ կառավարությունը որպես մեկ թիմ է գործում։ Լինում են հարցեր, որոնց հետ մի խումբ մարդիկ են համակարծիք լինում, այլ հարցերի շուրջ այլ մարդիկ են համակարծիք լինում, բայց որ ասեմ՝ հստակ խմբավորումներ կան կառավարության ներսում, ես համենայնդեպս այդպիսի բան չեմ անի»,- ասաց Ավինյանը։