
Դե Ռոսսին կշարունակի կարիերան MLS-ում

«Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսին կարող է շարունակել կարիերան ամերիկյան MLS-ում:
Ինչպես հաղորդում է AS-ը, 35-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի քանի ամերիկյան ակումբներ, բայց աղբյուրը նշում է, որ հավակնորդներից գլխավորը «Նյու Յորք Սիթին» է: 2015 թվականին այդ ակումբի կազմում հանդես է եկել Իտալիայի հավաքականում դե Ռոսսիի նախկին թիմակից Անդրեա Պիրլոն:
«Ռոման» հայտարարել է դե Ռոսսիի հեռանալու մասին, ֆուտբոլիստը կարող է նոր ակումբ տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Դե Ռոսսին հռոմեական թիմում անցկացրել է 18 տարի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը