Արամ Հարությունյանի «մարդը»՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ավելի քան երեք ամիս անց, ի վերջո, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը նոր ղեկավար ունի` Վիգեն Ավետիսյանը: Վերջինս, սակայն, պատահական անձ չէ:

Ավետիսյանը ՀՀ բնապահպանության նախարարության հնաբնակներից է, նա 2002 թվականից աշխատել է նախարարությունում` զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ:

Ուշագրավ է, որ նոր իշխանությունները Վիգեն Ավետիսյանին նշանակել են այս պաշտոնին այն դեպքում, երբ նա համարվում է բնապահպանության նախկին նախարար, այժմ առանձնապես մեծ չափերի կաշառք վերցնելու համար մեղադրվող ու հետախուզման մեջ գտվող Արամ Հարությունյանի` Բուկլու «մարդը»:

Ու այս առումով կառավարության կադրային մոտեցումը, մեղմ ասած, տարօրինակ է: Հիշեցնենք` թավշյա հեղափոխությունից հետո տեսչական մարմնի ղեկավար նշանակվեց բնապահպան ակտիվիստ Արթուր Գրիգորյանը, որն էլ անակնկալ ձեւով ազատվեց աշխատանքից: Ըստ որոշ տեղեկությունների` նրա պաշտոնավարումը բնապահպանության նախարար էրիկ Գրիգորյանի սրտով չի եղել։

Ավելին` կառավարության, նաեւ նախարարության վերին օղակներին դուր չի եկել Գրիգորյանի գործելաոճը: Պարզվում է` Էրիկ Գրիգորյանը կարողացել է այնպիսի պետական պաշտոնյա գտնել, որին կկարողանա հեշտ ղեկավարել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս