Բաժիններ՝

Կաննում 72-րդ անգամ մեկնարկում է միջազգային կինոփառատոնը

Համաշխարհային կինոյի աստղերն ու դեբյուտանտները մայիսի 14-ին կբաձրանան Լազուրե ափի կինոփառատոնային գլխավոր պալատի աստիճաններով: Այստեղ պատմության մեջ 72-րդ անգամ կբացվի Կաննի միջազգային կինոփառատոնը, որը պետք է հայտարարի տարվա լավագույն ախատանքները:

«Հանդիսատեսներին հանդիպում է սպասում ժամանակակից կինոարվեստի հետ դրա ողջ բազմազանությամբ,- բացման նախօրյակին նշել են մամուլի ծառայությունում:

Վեց տասնյակ ֆիլմեր որոնք ներառվել են ծրագրի տարբեր բաժիններում, ընտրվել են գրեթե երկու հազար ֆիլմերից, որոնք կինեմատոգրաֆիստների կողմից ներկայացվել են ընտրական կոմիտեին»:

«Կաննի փառատոնը եզակի հարթակ է այն արտիստների համար, որոնք հույս ունեն հայտնի դառնալ աշխարհին»,- բացման նախօրեին լրագրողներին հայտարարել է դերասանուհի Պենելոպա Կրուսը: Ավելի վաղ փառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն հայտնել է, որ Կաննի 72-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթում տեղ է գտել 21 լիամետրաժ ժապավեն, այդ թվում՝՝ Պեդրո Ալմոդովարի, Դարդեն եղբայրների, Կսավիե Դոլանի, Թերենս Մալիքի եւ ուրիշների ֆիլմերը: Նա նշել է, որ մրցույթում ներառվել է Ալմոդովարի Ցավ եւ փառքե նոր աշխատանքը՝ Պենելոպա Քրուսի եւ Անտոնիո Բանդերասի մասնակցությամբ:

Այն կպատմի նշանավոր կինոռեժիսորի մասին, որը վերլուծում է իր հարաբերությունները մոր եւ երկրորդ կեսի հետ, ինչպես նաեւ հայտնի ու երջանիկ դառնալու փորձերը: Բացի այդ, իտալացի Մարկո Բելոկիոն կներկայացնի «Դավաճան» կինոնկարը, իսկ Սելին Սկիյաման՝ «Լեդիի» դիմանկարը՝ կրակի մեջե ժապավենը: Բրիտանացի Քեն Լոուչը կցուցադրի Sorry We Missed You կինոնկարը, իսկ ռումինացի Կոռնելիու Պորումբոյուն՝ Whistlers ժապավենը:

Հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոն 2017 թվականից հետո Կանն կվերադառնա «Մակաբույծը» նոր ժապավենով: Բելգիացի Դարդեն եղբայրները կներկայացնեն «Երիտասարդ Ահմեդը» կինոնկարը, իսկ կանադացի Կսավիե Դոլանը՝ «Մատիաս եւ Մաքսիմըե ֆիլմը, որտեղ ռեժիսորն ինքն է գլխավոր դերակատարը: Իզաբել Յուփերը, Գրեգ Քինիրը» խաղացել են Այրա Սաքսի «Ֆրենքի» ֆիլմում:

Նաեւ մրցույթում տեղ են գտել Առնո Դեպլեշենի, Մալիքի եւ մյուսների նոր կինոնկարները: Մրցույթից դուրս կցուցադրեն Էլթոն Ջոնի մասին պատմող «Ռոքեթմեն» կինոնկարը՝ Թերոն Էջերթոնի, Ռիչարդ Մեդենի եւ ուրիշների մասնակցությամբ, Կլոդ Լելուշի The Best Years of a Life նոր ֆիլմը՝ Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ: Բացի այդ, Լասիֆ Կապադիան կներկայացնի Դիեգո Մարադոնայի մասին պատմող ժապավենը, իսկ Նիկոլաս Բեդոսը՝ «La Belle Epoque» ֆիլմը:

Վավերագրական սեկցիայում կցուցադրեն Սիրիայի մասին պատմող կինոնկարներ: Կինոփառատոնի բացման ֆիլմը կդառնա ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշի ,Մեռյալները չեն մահանումե նոր ֆիլմը. Փառատոնի տնօրենությունը հայտնել է, որ Կվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» նոր ֆիլմը ներառված է Կաննի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում:

Ավելի վաղ ապրիլին կինոփառատոնի գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոն նշել է, որ փառատոնում միշտ էլ «հետաքրքրությամբ են սպասում Տարանտինոյի նոր աշխատանքներին»:

Նա նաեւ հայտնել է, որ ռեժիսորի նոր ֆիլմում նկարահանվել են Բրեդ Փիթը եւ Լեոնարդո դի Կապրիոն: Ֆիլմը պատմում է հեռուստատեսության աստղի եւ նրա դուբլյորի ճակատագրի մասին:

Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում 1969 թվականին Լոս Անջելեսում: Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվել են հույն դերասան եւ սցենարիստ Յորգոս Լանտիմոսը, լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկին եւ դերասանուհի էլ Ֆանինգը:

Աշխատանքները նաեւ կգնահատեն սցենարիստ Ռոբեն Կապիյոն, կինոռեժիսորներ Էնկի Բիլալը եւ Ալիչե Ռորվահերը: Կինոստուգատեսի ժյուրին գլխավորել է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս