
«Կհպարտանամ իմ թիմակցով, երբ նա հրապարակայնորեն խոստովանի, որ համասեռամոլ է». Գրիզման

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է միասեռականության հանդեպ իր վերաբերմունքի մասին:
«Կհպարտանամ իմ թիմակցով, երբ նա հրապարակայնորեն խոստովանի, որ համասեռամոլ է: Կարծում եմ՝ դա կարող է ճանապարհ բացել ուրիշների համար:
Եթե նրան քննադատեն քամինգ-աութի համար, իսկ միշտ կլինեն քննադատություններ, ապա մենք կաջակցենք նրան, որպեսզի նա հպարտանա և ուրախ լինի:
Յուրաքանչյուր մարդ ունի իր ճաշակը՝ լինի դա իր անձնական կյանքում, թե իր հոբբիներում:
Մենք պետք է փորձենք օգնել նրան, ով խոսում է այդ մասին, և ոչ թե՝ քննադատենք կամ վիրավորենք նրան»,- ասել է Գրիզմանը:
Սիրարփի Աղաբաբյան