
ՊՍԺ-ն ցանկանում է գնել «Ռեալի» երեք ֆուտբոլիստի

Մադրիդի «Ռեալի» միանգամից երեք կիսապաշտպան գրավել է ֆրանսիական ՊՍԺ-ի ուշադրությունը:
Առաջին հերթին, փարիզեցիները հետաքրքրված են Տոնի Կրոսի և Գարեթ Բեյլի ծառայություններով: ՊՍԺ-ի հետաքրքրությունների ցանկում է նաև Իսկոն:
Մրցաշրջանի ավարտին երեք կիսապաշտպաններն էլ կարող են հեռանալ մադրիդյան ակումբից:
ՊՍԺ-ն Բեյլին, Իսկոյին և Կրոսին դիտարկում է՝ որպես Լեոնարդո Պարեդեսի, Տիլո Կերերուի, Յուլիան Դրաքսլերի և Էդիսոն Կավանիի հավանական փոխարինողներ:
Ըստ ֆրանսիական մամուլի, ՊՍԺ-ն առաջարկով կդիմի մադրիդյան ակումբին՝ առաջին հերթին Կրոսի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Սիրարփի Աղաբաբյան