Ռոնալդուն խնդրել է «Յուվենթուսին» ձեռք բերել Իսկոյին
Ինչպես հաղորդում է Don Balon-ը, «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է դառնալ «Յուվենթուսի» ֆուտբոլիստ: Մադրիդյան ակումբը ֆուտբոլիստի համար պահանջում է 80 մլն եվրո, բայց թուրինցիները պատրաստ չեն նրա համար վճարել 60 մլն եվրոյից ավելի գումար: Ինքը՝ ֆուտբոլիստը, հակված է հեռանալուն, իսկ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի խոչընդոտի նրա տեղափոխությանը: Ֆլորենտինո Պերեսը կարող է ընդունել առաջարկը ֆինանսական պատճառներով, քանի որ ակումբը պլանավորում է մի շարք խոշոր տրանսֆերներ իրականացնել:
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենթուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խնդրել է ակումբի ղեկավարությանը գնել Իսկոյին: Պորտուգալացու կարծիքով՝ կիսապաշտպանությունում միայն Միրալեմ Պյանիչն է համապատասխանում բարձր մակարդակի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը