Բաժիններ՝

Զիդանը ցանկանում է իր որդուն դարձնել «Ռեալի» երկրորդ դարպասապահը

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է իր որդուն՝ Լուկային, հաջորդ մրցաշրջանում դարձնել թիմի երկրորդ դարպասապահը Տիբո Կուրտուայից հետո: Նշվում է, որ ֆրանսիացի մասնագետը մեծ տարբերություն չի տեսնում իր որդու և ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի մակարդակների մեջ: Վերջինս ներկա պահին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Լեգանեսի» կազմում: Լունինը 6 հանդիպում է անցկացրել իսպանական ակումբի կազմում, 5 գնդակ է բաց թողել և երեք անգամ անառիկ է պահել դարպասները:

Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբի երկրորդ դարպասապահ Կեյլոր Նավասը, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից:

21-ամյա Լուկա Զիդանն այս մրցաշրջանում ընդամենը 1 խաղ է անցկացրել «Ռեալի» կազմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս