
«Նա ունի «Ոսկե գնդակ» և կարծում է, որ կարող է իրեն ամեն ինչ թույլ տալ». Ֆլորենցին՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին

«Ռոմայի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին խոսել է «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին՝ Ա Սերիայի 36-րդ տուրի հանդիպման ժամանակ (2:0):
Խաղացողների միջև տեղի ունեցավ բախում այն բանից հետո, երբ թուրինցիները դաշտից դուրս չբերեցին գնդակն այն ժամանակ, երբ հռոմեացիների ֆուտբոլիստ Էդին Ջեկոն խոտածածկին էր:
Ռոնալդուն Ֆլորենցիին ցույց տվեց վիրավորական ժեստ՝ ցույց տալով նրա հասակը:
«Դու չափազանց փոքր ես խոսելու համար»,- ասել է Ռոնալդուն:
«Մենք երկու անգամ դուրս բերեցինք գնդակը, բայց նրանք շարունակում էին խաղալ: Կոլարովն ու ես առաջին խաղակեսում նույնպես հնարավորություն ունեցանք արագ շարունակելու խաղը, բայց մենք դուրս բերեցինք գնդակը:
Նա ունի «Ոսկե գնդակ» և կարծում է, որ կարող է իրեն ամեն ինչ թույլ տալ:
Ես երբեմն հիմար բաներ եմ անում կամ դաշտում անհեթեթություն եմ խոսում, բայց այս ամենը մնում է այնտեղ»,- ասել է Ֆլորենցին խաղի ավարտից հետո:
27-ամյա իտալացին 79-րդ րոպեին խփեց հաղթական գոլը:
Սիրարփի Աղաբաբյան