
««Մանչեսթեր Յունայթեդի» համար միակ դրական բանն այն է, որ մրցաշրջանն ավարտվեց». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն ամփոփել է արդեն նախորդ մրցաշրջանում թիմի ելույթները: Մանկունյանցիները գրավեցին 6-րդ հորիզոնականը:
«Վերջին երկու ամիսները ծայրահեղ ծանր էին թիմի, ակումբի և խաղացողների համար: Քիչ թե շատ միակ դրական բանն այն է, որ մրցաշրջանն ավարտվել է: Մենք կրկին կհավաքվենք հուլիսի 1-ին և, ինչպես հարկն է՝ կանցնենք աշխատանքի:
ԱՊԼ-ում մեր կարճաժամկետ նպատակն է լինելու թոփ-4-ում հայտնվելը: Կպայքարենք Եվրոպայի լիգան, Անգլիայի գավաթը և Լիգայի գավաթը նվաճելու համար, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» երկար տարիներ չի կարող մնալ առանց տիտղոսների:
Ժոզեն (Մոուրինիոն) արդեն հաղթել է («Մանչեսթեր Յունայթեդի» հետ) Եվրոպայի լիգան, այնպես որ, դա իրատեսական խնդիր է մեզ համար»,- Սուլշերի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը