Բաժիններ՝

Մխիթարյանը շնորհավորել է Օբամեյանգին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավոր է թիմակցին՝ Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:

Հայ կիսապաշտպանը սոցցանցերի իր էջերում տեղադրելով Օբամեյանգի հետ իր լուսանկարը՝ հարձակվողին շնորհավորել է Պրեմիեր լիգայի արդեն ավարտված մրցաշրջանում լավագույն ռմբարկու ճանաչվելու կապակցությամբ:

Օբամեյանգը լավագույն ռմբարկու կոչումը կիսել է «Լիվերպուլ»-ի հարձակվողներ Մոհամեդ Սալահի և Սադիո Մանեի հետ, ովքեր նույնպես Պրեմիեր լիգայում խփել են 22-ական անգամ:

Ֆուտբոլի Անգլիայի արդեն ավարտված առաջնությունում հաղթող դարձավ «Մանչեսթեր Սիթի»-ն, իսկ «Լիվերպուլ»-ը երկրորդն է: «Արսենալ»-ը գրավեց միայն 5-րդ տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031