
Նովակ Ջոկովիչը հաղթել է Մադրիդի մրցաշարում

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթեց Մադրիդի մասթեր մրցաշարում՝ նվաճելով կարիերայի 74-րդ տիտղոսը:
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող համանուն մրցաշարի եզրափակչում Ջոկովիչի հակառակորդը հույն Ստեֆանոս Ցիցիպասն էր: 1 ժամ 33 րոպե ձգված եզրափակչում սերբ թենիսիստը հաղթեց երկու սեթերում՝ 6:3, 6:4 հաշվով:
Նովակ Ջոկովիչը իր հերթական հաղթանակը տոնելով՝ նվաճեց կարիերայի 74-րդ տիտղոսը, իսկ ընթացիկ տարում երկրորդը (առաջինն Ավստրալիայի առաջնության չեմպիոն):