
Վրաերթ Ռուբինյանց փողոցում. փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Մայիսի 12-ին, ժամը 20:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացուն վրաերթի են ենթարկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջ.Խ.) վրաերթի է ենթարկել Մ.Կ.-ին (ծնված 1961 թ.):
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: