
Էմերին՝ Մխիթարյանի՝ Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու մասին

Լոնդոնի «Արսնեալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է Մխիթարյանի՝ Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու մասին:
«Զինագործների» գլխավոր մարզիչը իր խոսքում փաստել է, որ իր համար կարևոր է տեսնել Մխիթարյանին եզրափակչում: «Ես տեղյակ չեմ, թե երկու երկրների միջև եղած խնդրի պատճառից, բայց մենք կանենք ամեն ինչ, որ Մխիթարյանը մեկնի Բաքու: Նա լավ հանդես եկավ «Արսենալ»-ի վերջին խաղում»,-ասել է մարզիչը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2018/19 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մայիսի 29-ին, որտեղ «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ: